Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի բացակայության մասին
ԱՄՆ-ն այժմ չի բախվում ահաբեկչությունների սպառնալիքին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է Лента-ն:
«Պետության ղեկավարը տեղեկացվել է, որ այս պահին չկա կոնկրետ և հավաստի տեղեկություն որևէ դավադրության մասին, որի նպատակն է Բրյուսելի ահաբեկչությունների նման դեպքերի կրկնությունն ԱՄՆ-ում»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, հանձնարարել է խստացնել ԱՄՆ-ում ահաբեկչությանը հակազդելու միջոցառումները և ակտիվացնել ԻՊ-ի դեմ պայքարը` պահպանելով Վաշինգտոնի առաջատար դերն ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայում։










