ԱՄՆ-ն ողջունել է Պալմիրայի ազատագրումը

10:05 • 29.03.16

ԱՄՆ Պետդեպը ողջունել է սիրիական Պալմիրա քաղաքի ազատագրումը կառավարական բանակի կողմից, ում օգնություն է տրամադրել ռուսական ավիացիան, գրում է BBC-ն:

 

Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ դրական է գնահատում տեղի ունեցածը: Նրա խոսքով՝ չի կարելի մոռանալ այն, ինչ են արել այնտեղ ԻՊ-ի գրոհայինները:

 

«Նրանք ոչնչացրել են մեր ընդհանուր ժառանգությունը և գլխատել են հայտնի հնագետին, ով պատասխանատու էր տեսարժան վայրերի պահպանման համար։ Այնպես որ, մենք գոհ ենք, որ ԻՊ-ն այլևս չի ղեկավարում այդ տարածքները»,- ասել է Քիրբին:

 

Մեկնաբանելով Ռուսաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին օգնելու ցանկությունը, որպեսզի նրանք մտնեն Պալմիրա և գնահատեն ավերածությունների ծավալները, Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նման քայլին, չնայած նրան, որ հնագույն քաղաքն այժմ ղեկավարում է Բաշար ալ-Ասադի ռեժիմը:
 

ԱՄՆ-ն ողջունել է Պալմիրայի ազատագրումը