Ինքնաթիռը վերադարձել է Դալաս՝ տուրբուլենտության ժամանակ բորտուղեկցորդուհու ստացած վնասվածքների պատճառով

09:17 • 30.03.16

Դալաս-Տոկիո չվերթն իրականացնող American Airlines ավիաընկերության օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան այն բանից հետո, երբ բորտուղեկցորդուհին վնասվածքներ է ստացել տուրբուլենտության գոտում թռիչքի ժամանակ, հաղորդում է ABC News-ը։

 

Հաղորդվում է, որ ինքնաթիռն առանց խնդիրների վայրէջք է կատարել: Բորտուղեկցորդուհին տեղափոխվել է հիվանդանոց: Ուղևորներից ոչ ոք չի տուժել։

 

Բորտուղեկցորդուհու վիճակի մասին չի հաղորդվում, ինչպես նաև հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ է նա ստացել։