Բելգիայի Շարլերուա քաղաքի կայարանից մարդկանց տարհանում են՝ կասկածելի փաթեթի պատճառով
Բելգիայի Շարլերուա քաղաքի գնացքի կայարաններից մեկում կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո ուղևորների և աշխատակիցների տարհանում է իրականացվում։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:
Դեպքի վայր են ժամանել սակրավորները:
Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առնչությամբ հաճախակիացել են Բելգիայի տարբեր վայրերում կասկածելի փաթեթների հայտնաբերման մասին հաղորդագրությունները: Մինչ այժմ սակրավորները դրանցում պայթուցիկ չեն հայտնաբերել, գրում է լրատվամիջոցը։










