Մեծ Բրիտանիան վերջին 9 տարվա ընթացքում ավելի քան 1,6 մլն ներգաղթյալ է ընդունել ԵՄ երկրներից. The Daily Mail

16:49 • 30.03.16

Մեծ Բրիտանիան վերջին ինը տարվա ընթացքում ավելի քան 1,6 մլն ներգաղթյալ է ընդունել Եվրամիության երկրներից, գրում է The Daily Mail-ը։

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, 2006-2014 թվականներին երկիր օրական ժամանել է մոտ 500 աշխատանքային ներգաղթյալ։ Նման հոսքի հետևանքով զգալիորեն աճել է սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների ծանրաբեռնվածությունը, ինչն առաջացնում է բրիտանացի պաշտոնյաների անհանգստությունը:

 

«Իմիգրացիայի նման մակարդակը բավականին բարձր է մեր երկրի համար: Բնակարանային ոլորտը, ուսումնական հաստատությունները և առողջապահության ոլորտը ճնշման տակ են: Մենք չենք կարողանա հաղթահարել ԵՄ երկրներից ներգաղթյալների հետագա հոսքերը»,- հայտարարել է զբաղվածության հարցերով նախարար Պրիտի Պատելը:

 

Նրա խոսքով՝ միայն Եվրամիությունից դուրս գալով Մեծ Բրիտանիան կկարողանա սահմանային հսկողություն հաստատել և կարգավորել ներգաղթյալների հոսքը։

Մեծ Բրիտանիան վերջին 9 տարվա ընթացքում ավելի քան 1,6 մլն ներգաղթյալ է ընդունել ԵՄ երկրներից. The Daily Mail