Բրյուսելի օդանավակայանը չորեքշաբթի օրը փակ կլինի

10:15 • 30.03.16

Բրյուսելի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի օրը՝ մարտի 30-ին, փակ կլինի։ Այդ մասին հաղորդվում է օդանավակայանի կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը։

 

«Օդանավակայանը նաև փակ կլինի չորեքշաբթի օրը՝ մարտի 30-ին»,- նշված է հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ երեքշաբթի օրն ուղևորների գրանցման ժամանակավոր ենթակառուցվածքի հաջող թեստավորման դեպքում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով փակ օդանավակայանը կկարողանա հաջորդ օրը մասամբ վերսկսել աշխատանքը։

 

Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Բրյուսելի օդանավակայանը չորեքշաբթի օրը փակ կլինի