Բրյուսելի օդանավակայանի լուսանկարներն ահաբեկչությունից երկու օր անց (լուսանկարներ)
Այս լուսանկարները, որոնք արվել են Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններից երկու օր անց, ցույց են տալիս, թե ինչպես է քաղաքի աշխույժ օդանավակայանը վերածվել պողպատի կտորների կույտի, գրում է The Daily Mail-ը։
Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանի սարսափելի լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ աշխատողները մաքրելիս են եղել ավերված մեկնման սրահները:
Հատակի վրա արյան հետքերը և մոռացված իրերը միակ բաներն են, որ հիշեցնում են, որ լքված շենքը ժամանակին լի է եղել ուղևորներով։












Պայթյուններից վայրկյաններ առաջ արված այս կադրում երևում են արձակուրդ կամ գործնական ուղևորությունների մեկնող մարդիկ, որոնք անտեղյակ են, թե ինչ սարսափելի բան է տեղի ունենալու:

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










