Դի Կապրիոն մեկնել է Սումատրա` հաջակցություն արևադարձային անտառների պահպանման ծրագրի

10:04 • 30.03.16

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն մեկնել է ինդոնեզական Սումատրա կղզի, որպեսզի օգնի տեղի արևադարձային անտառների էկոհամակարգի պահպանման հարցում:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, օսկարակիր դերասանը, ով ակտիվորեն զբաղվում է բնապահպանական կարևոր խնդիրների լուծմամբ, այցելել է Սումատրայի Mount Leuser ազգային պարկ ու ծանոթացել այնտեղ աշխատող բնապահպանների հետ:

 

Դի Կապրիոն իր կատարած ուղևորության վերաբերյալ լուսանկար է տեղադրել Instagram-ում: Դրանում դերասանը պատկերված է 2 բնապահպանի ու վայրի փղերի հետ: Լուսանկարին կից Դի Կապրիոն գրել է, որ իր հիմնադրամը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բացառիկ արևադարձային անտառներն իրենց յուրահատուկ բնակիչներով հանդերձ շարունակեն գոյություն ունենալ։

 

Դի Կապրիոն մեկնել է Սումատրա` հաջակցություն արևադարձային անտառների պահպանման ծրագրի