Էբոլան այլևս միջազգային վտանգ չի ներկայացնում. ԱՀԿ

02:28 • 30.03.16

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել երկրներին չեղարկել Գվինեա, Լիբերիա և Սիերա Լեոնե ճամփորդելու և այդ երկրների հետ առևտուր անելու  բոլոր արգելքները:

 

BBC-ի փոխանցմամբ` դա պայմանավորված է առողջապահության ոլորտում  միջազգային նշանակության արտակարգ դրության ռեժիմի ավարտով:


ԱՀԿ-ի ղեկավար Մարգարեթ Չենը վստահ է, որ Էբոլա տենդով հիվանդանալու և վարակի տարածման վտանգ այլևս չկա:


Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է 2014-ի ամռանը, երբ գրանցվել էր օրական 100-ից ավելի վարակման դեպքեր:


Էբոլա տենդի  համաճարակը, 2013-ի ավարտին բռնկվելով Արևմտյան Աֆրիկայում, ավելի քան 11 000 մարդու կյանք է խլել: 

 

 

Էբոլան այլևս միջազգային վտանգ չի ներկայացնում. ԱՀԿ