Եգիպտական ինքնաթիռն առևանգողը պատմել է արարքի դրդապատճառների մասին

18:43 • 30.03.16

Egypt Air ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը երեկ առևանգած Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան պատմել է ինքնաթիռի առևանգման դրդապատճառների մասին. հայտնում է gazeta.ru-ն։

«Եթե ինչ-որ մեկն իր ընտանիքին չի տեսել 24 տարի, ցանկանում է տեսնել կնոջն ու երեխաներին, իսկ Եգիպտոսի կառավարությունը թույլ չի տալիս, ի՞նչ պետք է անի»,-հայտարարել է Մուսթաֆան։

Հաղորդվում է, որ Կիպրոսում բնակվում են ինքնաթիռն առևանգողի նախկին կինն ու երեք երեխաները։ Նշվում է, որ Մուսթաֆան դեմ չի եղել 8 օրով իրեն կալանավորելու որոշմանը։ Նա ինքն է ներկայացրել իրեն՝ առանց պրոֆեսիոնալ փաստաբանի։

Cyprus Mail-ը հաղորդում է, որ А320 ինքնաթիռը առևանգվել էր եգիպտական օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց։

Մուսթաֆան շարժվել է դեպի ինքնաթիռի պոչային մասը, որտեղ անձնակազմի անդամներից մեկին ցույց է տվել իր ենթադրյալ «մահապարտի գոտին»։