ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահները նրա դեմ հնչող կարգախոսները լռեցնելու համար սկսել են ավելի բարձր աղմկել (տեսանյութ)
Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հյուրանոցի մոտ բողոքի ակցիաներով են դիմավորել։
Ինչպես տեղեկացնում է «Ջումհուրիյեթ» թերթի կայքը, մեկ այլ խումբ էլ հավաքվել է ողջունելու Էրդողանին։
Ակցիայի ընթացքում, սակայն, ուշագրավ դեպք է գրանցվել։ Էրդողանի դեմ հնչող կարգախոսները լռեցնելու նպատակով Էրդողանի թիկնապահները շրջափակել են ցուցարարներից մի քանիսին, իսկ նրանցից մեկն սկսել է ավելի բարձր բղավել՝ մյուսների ձայնը լսելի չդարձնելու համար։
Թիկնապահների ու ցուցարարների միջև լեզվակռիվ է տեղի ունեցել, ինչի ընթացքում ցուցարարներին կոչ են արել չգալ Թուրքիա։ Միջադեպ է տեղի ունեցել նաև Էրդողանին սատարողների ու ցուցարարների միջև։










