ԵՏՄ-ն համագործակցության հուշագիր կստորագրի օդային հաղորդակցության միջազգային կազմակերպության հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստին, որը վարել է կոլեգիայի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, քննարկվել են էներգետիկայի ու ենթակառուցվածքների, տնտեսության ու ֆինանսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը:
Մասնավորապես կոլեգիան հավանության է արժանացրել օդային հաղորդակցության միջազգային կազմակերպության հետ համագործակցության հուշագրի նախագիծը:










