Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու փախստականների միջև (տեսանյութ)

09:45 • 30.03.16

Մակեդոնիային սահմանակից հունական Իդոմենի բնակավայրում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու փախստականների միջև, գրում է Корреспондент-ը:

 

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են երկաթգծերից հեռացնել փախստականներին, ովքեր պահանջել են Մակեդոնիայի իշխանություններից բացել Հունաստանի հետ սահմանը և թույլ տալ իրենց մուտքը:

 

Անկարգությունների մասնակիցներից ոմանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։


«Սահմանների փակումը բարկացնում է մարդկանց: Նրանք դեռ հույս ունեն, որ կկարողանան անցնել սահմանը, սակայն այն փակ է մնում: Եվ յուրաքանչյուր օր մեզ մոտ լարվածություն է, բողոքներ, ճնշումներ սահմանին»,- ասել է Praksis բարեգործական կազմակերպության համակարգող Անեստիս Իսխնոպուլոսը:

 


 

Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու փախստականների միջև (տեսանյութ)