Անհետացած Կարեն Վարդանյանին շարունակում են փնտրել
Մարտի 17-ին անհետացած Կարեն Վարդանյանը չի գտնվել, նրանից ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը:
«Ոչ մի նորություն, աշխատում են ոստիկանները»,- ասաց նա` հավելելով, որ Կարենի բոլոր ազգականները ևս անհանգստացած են:
Հիշեցնենք, որ Դանիել Իոանիսյանն իր Facebook-ի էջում տեղեկացրել էր, որ դիմել է ոստիկանություն և անհանգստանում է, որ հնարավոր է՝ նա խարդախության զոհ է դարձել, քանի որ Կարենը բոլորին ասել է, որ ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար ամսի 17-ին թռչում է Դուբայ, մինչդեռ ամսին 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա։ Նրան հեշտ է խաբելը, Կարենի թռչելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը։ Նա չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար պետք է փախչեր երկրից։










