386 բելգիացիներ կռվել են Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում. La Derniere Heure

14:05 • 30.03.16

Համաձայն վերջին տվյալների՝ Բելգիայի 386 քաղաքացիներ սիրիական ռազմական հակամարտության ընթացքում կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում։


Այդ մասին հայտնում է բելգիական La Derniere Heure պարբերականը։


Տեղեկությունը հաստատել է Բելգիայի ՆԳՆ-ն։

 

Գերատեսչությունից հաղորդել են, որ ևս 59 մարդ փորձել է Սիրիա մեկնել, սակայն չի կարողացել դա անել։


Ավելի վաղ Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունը հաղորդել է, որ Գերմանիայից 800 իսլամիստներ են մեկնել Իրաք ու Սիրիա՝ «Իսլամական պետության»  և «Ջեբհաթ ան-Նուսրայի» շարքերում կռվելու։

386 բելգիացիներ կռվել են Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում. La Derniere Heure