Մոսկվայում ԻՊ-ի մոտ 20 աջակից է ձերբակալվել. РИА Новости

17:14 • 30.03.16

Մոսկվայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 20 կողմնակիցներից բաղկացած խումբ է ձերբակալվել։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։

 

«Անվտանգության դաշնային ծառայության և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնք զբաղվում էին նոր անդամների որոնումներով ու հավաքագրումով»,-հայտնել է աղբյուրը։

 

Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Մոսկվայում ԻՊ-ի մոտ 20 աջակից է ձերբակալվել. РИА Новости