Գվատեմալայում Հիսուսի դերակատարն ընկել է խաչից (տեսանյութ)
The Huffington Post պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է Գվատեմալայում` Ավագ ուրբաթ օրը:
Դրանում երևում է, թե ինչպես է տոնակատարության ժամանակ Հիսուս Քրիստոսին մարմնավորող դերասանը վայր ընկնում խաչից։
Պարբերականը չի մանրամասնում, թե արդյոք դերասանը տուժել է, թե ոչ: Նշվում է նաև, որ ուշագրավ տեսանյութը համացանցում հավաքել է մի քանի հազար դիտում:










