Իտալիայում մարմնավաճառներին կտուգանեն վուլգար հագուկապի համար

11:48 • 30.03.16

Իտալական Սալերնո քաղաքի իշխանությունները տուգանք են սահմանել վուլգար հագուկապով փողոց դուրս եկող մարմնավաճառների համար:

 

Ինչպես նշում է Euromag-ը, «սիրո քրմուհիներին» կտուգանեն 500 եվրոյով` չափից քիչ հագուստ կրելու դեպքում:


Տուգանքը սահմանվել է քաղաքապետ Էնցո Նապոլիի նախաձեռնությամբ՝ այն բանից հետո, երբ քաղաքի կենտրոնական հատվածում զգալի ավելացել է մարմնավաճառների թիվը։

 

Իշխանությունները հույս ունեն, որ տուգանքի շնորհիվ աշխարհի հնագույն մասնագիտության տեր կանայք կսկսեն ավելի զուսպ հագնվել ու, այդպիսով, այդ երևույթը պակաս աչքի զարնող կլինի Սոլերնոյի բնակիչների համար։