Կիսամերկ ամերիկուհիները աջակցել են Դոնալդ Թրամփին սոցցանցում
Twitter սոցցանցում հատուկ էջ է բացվել, որում կիսամերկ կանանց լուսանկարներ են հրապարակվում` ի աջակցություն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի:
Ինչպես գրում է The Huffington Post-ը` լուսանկարները տեղադրվում են #BabesForTrump հեշթեգով: Էջի ստեղծողները 4 ուսանողներ են, ովքեր սովորում են ամերիկյան քոլեջներից մեկում: Նրանք չեն ցանկացել բացահայտել իրենց անունները:
Նրանք մեկնաբանել են, որ նախագծի նպատակն է յուրահատուկ հարթակի ստեղծումը, որը թույլ կտա ուսանողներին, առաջին հերթին` կանանց, հայտնելու իրենց քաղաքական հայացքները:
@BabesForTrump էջում տեղադրվող լուսանկարներում կանայք պատկերված են ներքնազգեստով կամ լողազգեստով: Բացի այդ, նրանց մարմնի կամ հագուստի որևէ մասում Թրամփին օգտին քվեարկելու կոչ անող գրություն է լինում:















