Սիրիայում սպանվել է Թուրքիայում ահաբեկչություն կազմակերպած անձը
Սիրիայում ոչնչացվել է Միհրաչ Ուրալը, որը համարվում է Թուրքիայում պայթյունների շարքի կազմակերպիչներից մեկը, տեղեկացնում է Haber7-ը։
Պարբերականի տվյալներով՝ հենց Ուրալն է կազմակերպել 2013 թվականին թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց ընթացքում զոհվել էր 46, վիրավորվել 155 մարդ։
Ահաբեկիչը սպանվել է Սիրիայում՝ հրթիռային հարվածի հետևանքով։










