Ռուսական ավիացիան ավելի քան 60 գրոհային է ոչնչացրել Սիրիայում

08:45 • 31.03.16

ՌԴ ավիատիեզերական ուժերի ավիացիան գիշերվա պայմաններում 23 թռիչք է իրականացրել Սիրիայում, որոնց ընթացքում ավելի քան 60 գրոհային է ոչնչացվել։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ամենօրյա տեղեկագրում:

 

Ավիահարվածներն ուղղված են եղել «Իսլամական պետություն» խմբավորման 54 կառույցներին: Ոչնչացվել են նաև 4 հրամանատարական կետ, 6 հրետանային սարքավորում, ականանետեր, զինապահեստներ, վառելիքի պահեստներ, 18 մեքենա և զենիթային համակարգեր, հաղորդում է lenta.ru-ն։

 

ՌԴ օդուժը Սիրիայում հարվածներ է հասցրել Էլ-Քարյաթեն բնակելի թաղամասում և Պալմիրայի հարակից շրջաններում։

 

 

Ռուսական ավիացիան ավելի քան 60 գրոհային է ոչնչացրել Սիրիայում