Հունական նավահանգստում մոտ 500 փախստականների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. լրատվամիջոցներ

11:37 • 31.03.16

Հունական Պիրեա նավահանգստում մարտի 30-ի ուշ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Սիրիայից և Աֆղանստանից փախստականների միջև, գրում է Газета-ն՝ հունական լրատվամիջոցներին հղումով։

 

Նախնական տվյալներով՝ տուժել է 8 մարդ։ Կռվին մասնակցել է մոտ 500 ներգաղթյալ, սիրիացիները և աֆղանստանցիները միմյանց վրա քարեր են նետել։ Նշվում է, որ պատճառը եղել է սիրիացի կանանց վրա աֆղանստանցիների հարձակումը։

 

Կռիվը շարունակվել է մի քանի ժամ։ Բոլորը հանգստացել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը շրջապատել է կռվի մասնակիցներին։
 

Հունական նավահանգստում մոտ 500 փախստականների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. լրատվամիջոցներ