Ասադը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու պատրաստակամության մասին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, հայտնում է РИА Новости գործակալությունը։
Նա նշել է, որ պատրաստ է դա անել այն դեպքում, երբ ժողովուրդը ցանկանա։
«Դա կախված է ժողովրդի դիրքորոշումից, կա՞ արդյոք ժողովրդի կամքն արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու։ Եթե նման կամք կա, ապա ինձ համար դա խնդիր չէ։ Շատ բնական է հետևել ժողովրդի կամքին, այլ ոչ որոշ ընդդիմադիր ուժերի։ Այդ հարցը Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացու է առնչվում, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի է քվեարկում նախագահի օգտին»,-հայտարարել է Ասադը։
Նա ընդգծել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջն «առաջ չի քաշվել որպես ներկայիս քաղաքական գործընթացների մաս»։










