Բելգիայի իշխանությունները գործողություն են իրականացնում Կորտրեյք քաղաքում
Բելգիայի իշխանությունները գործողություն են իրականացնում Փարիզում նոր ահաբեկչության պատրաստման կասկածանքով ձերբակալված Ռեդա Կրիկեի հետ կապված հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Libre պարբերականը՝ վկայակոչելով դաշնային դատախազությանը:
Պարբերականի տվյալներով՝ գործողությունն իրականացվում է Բելգիայի արևմուտքում գտնվող Կորտրեյք քաղաքում։ Գործողությանը ներգրավված են ոստիկանության և զինված ուժերի աշխատակիցները:
Անցած շաբաթ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը հայտնել է 34-ամյա ֆրանսիացի Ռեդա Կրիկեի ձերբակալության մասին, ով, ինչպես ենթադրվում է, մասնակցել է Ֆրանսիայում նոր ահաբեկչության պատրաստմանը։ Փարիզի Արժենտեյ արվարձանում նրա տանն անցկացված խուզարկության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է զենք և պայթուցիկ նյութեր: Կրիկեին ներկայացվել են ահաբեկչական կազմակերպության հետ կապված հանցավոր խմբավորմանը մասնակցության, զենք ու պայթուցիկ նյութեր պահելու և տեղափոխելու, կեղծ փաստաթղթերի տիրապետման մեղադրանքներ:










