Բաց նամակ ղեկավարությանը. Բրյուսելի ոստիկանությունը կոչ է արել ուժեղացնել օդանավակայանի անվտանգությունը

08:53 • 31.03.16

Բրյուսելի օդանավակայանից մի խումբ ոստիկաններ ահաբեկչություններից հետո կոչ են արել ղեկավարությանը բարելավել անվտանգության միջոցառումներն օդանավակայանի ներսում և նրա մուտքերի մոտ, գրում է РИА Новости-ն:


Բաց նամակում ոստիկանները հիասթափություն են հայտնում «անվտանգության միջոցառումների վատ կազմակերպման առնչությամբ» և կոչ են անում ղեկավարությանն ապահովել օդանավակայանի անվտանգությունը, «ինչպես որ պետք է լինի 2016-ին»։


Մասնավորապես՝ ոստիկանները նշում են, որ օդանավակայան ժամանող մարդիկ չեն ենթարկվում ստուգման մինչ այն պահը, երբ սկսում է ժամանումը:


«Այդ քաղաքականությունն այլ երկրներում արդեն հնացած է»,- նշվում է նամակում:


Բաց նամակի հեղինակներն առաջարկում են ստուգել ուղևորներին օդանավակայանի շենքի մուտքի մոտ և արգելել ավտոկայանատեղին շենքից 100 մ հեռավորության վրա: Բացի այդ, նրանք կոչ են անում ստեղծել «արագ արձագանքման խումբ», որը կգործի արտակարգ իրավիճակներում, և վերանայել անձնակազմի աշխատանքի ընդունման քաղաքականությունը:


Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն է հնչել: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել ավելի ուշ՝ մետրոյում: Ահաբեկչությունների հետևանքով մահացել է 32 մարդ, ևս 340 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:


 

Բաց նամակ ղեկավարությանը. Բրյուսելի ոստիկանությունը կոչ է արել ուժեղացնել օդանավակայանի անվտանգությունը