ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև ստորագրվել է 20 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր

17:08 • 31.03.16

 

ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև մարտի 31-ին ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
 

Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:
 

Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում և Երևանում հիփոթեքային վարկավորմանը և էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը: Վարկային պայմանագրի նպատակն է ապահովել կայուն և արդյունավետ հիփոթեքային վարկավորման շարունակական զարգացում:
 

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:

 

 

ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև ստորագրվել է 20 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր