Էրդողանն ու Քերին քննարկել են Սիրիայում քաղաքական անցումն ու ԻՊ-ի դեմ պայքարը

09:04 • 31.03.16

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Վաշինգտոնում։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Էրդողանը Վաշինգտոն է մեկնել՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին։

 

«Նրանք քննարկել են Սիրիայում քաղաքական անցման ապահովման հարցը։ Նաև գնահատել են միջազգային կոալիցիայի ջանքերը՝ ԻՊ-ին թուլացնելու ու ոչնչացնելու ուղղությամբ, խոսել են այն առաջընթացից, որին հնարավոր է հասնել, ինչպես նաև մեր համագործակցության մասին՝ ընդհանուր սպառնալիքին դիմակայելու առումով»,- հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

 

Սպիտակ տնից հայտնել են, որ Օբամա-Էրդողան հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ նախագահի զբաղվածության պատճառով։

Էրդողանն ու Քերին քննարկել են Սիրիայում քաղաքական անցումն ու ԻՊ-ի դեմ պայքարը