Հնդկաստանում փլուզված էստակադայի փլատակների տակ 150 մարդ է արգելափակվել
Հնդկաստանում շինարարության ընթացքում տրանսպորտային էստակադա է փլուզվել, հաղորդում է Reuters-ը։
Ինչպես նշվում է՝ արդեն հայտնի է 10 զոհի մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ մետաղական կառույցի փլատակների տակ կարող է լինել մինչև 150 մարդ:
Փլուզումը տեղի է ունեցել Կալկաթա քաղաքի մարդաշատ թաղամասում:
Դեպքի վայրում աշխատում են բժիշկները և փրկարարները, որոնք փորձում են դուրս հանել ավտոբուսի մեջ գտնվող մարդկանց, որը փլուզման ժամանակ անցել է էստակադայի տակով։










