Ոստիկանությունը տարհանում է Լոս Անջելեսի քոլեջում գտնվողներին՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

09:21 • 31.03.16

Լոս Անջելեսի ոստիկանությունը տարհանում է Los Angeles Valley College քոլեջի տարածքում գտնվող մարդկանց` կասկածելի իրի պատճառով, հայտնում է Los Angeles Daily News-ը։


«Los Angeles Valley College քոլեջը մի քանի սպառնալիք է ստացել, այժմ աշխատակիցները համագործակցում են իրավապահ մարմինների հետ: Քոլեջի տարածքից տարհանում է իրականացվում: Երեկոյան պարապմունքները հետաձգվել են»,- ասվում է հաղորդագրությունում, որը հրապարակվել է ուսումնական հաստատության ֆեյսբուքյան էջում:


Ոստիկանության տվյալներով` կասկածելի առարկան հայտնաբերվել է շինհրապարակում, որը տեղակայված է քոլեջի տարածքում:


«Հայտնաբերվել է կասկածելի առարկա, սակրավորների թիմը ժամանել է դեպքի վայր: Նրանք տարհանում են քոլեջի տարածքը` ռիսկից խուսափելու համար»,- հայտարարել է շերիֆի տեղակալ Քիմ Ալեքսանդրը:


 

Ոստիկանությունը տարհանում է Լոս Անջելեսի քոլեջում գտնվողներին՝ պայթյունի սպառնալիքի պատճառով