Ամերիկացին մեքենայով անցել է մոտ 10 կմ` փոխադրամիջոցի տանիքին տանելով վախից գոռգոռացող կնոջը

16:15 • 31.03.16

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով անցել է մոտ 10 կմ` այդ ողջ ընթացքում փոխադրամիջոցի տանիքին տանելով վախից գոռգոռացող կնոջը։

 

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, 69-ամյա Ռիչարդ Էդին ձերբակալվելուց հետո պատմել է, որ ռեստորանում վիճել է կնոջ հետ ու հեռացել` նրան թողնելով այնտեղ: Էդիի խոսքով՝ ինքն անգամ պատկերացում չի ունեցել այն մասին, որ այդ ողջ ընթացքում կինը եղել է մեքենայի տանիքին։

 

Ինչ վերաբերում է նրա կնոջը, ապա նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել ու պարզաբանում մտցնել այս պատմության մեջ:

 


 

Ամերիկացին մեքենայով անցել է մոտ 10 կմ` փոխադրամիջոցի տանիքին տանելով վախից գոռգոռացող կնոջը