ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը սկսել է անօրինական ներգաղթյալների փնտրել մետրոյի կայարանների մոտ

11:02 • 31.03.16

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը սկսել է հսկել Մոսկվայում և շրջանի տարածքում մետրոպոլիտենի աշխույժ կայարանների մոտակայքում գտնվող խոշոր տրանսպորտային հանգույցները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Պարեկության նպատակն է հայտնաբերել անօրինական ներգաղթյալների: Այդ մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

 

Դրա համար կօգտագործվեն հատուկ սարքավորումներով զինված ավտոմեքենաներ, որոնց օգնությամբ կարելի է իրականացնել ամբողջական ստուգում, այդ թվում՝ որոնում միգրացիոն ծառայության տվյալների բազայում:

 

Գերատեսչությունում հայտնել են, որ օտարերկրացիները «հնարավորություն կունենան անմիջականորեն շփվել միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ, հարց տալ և «առաջին ձեռքից» պատասխաններ ստանալ»:

 

Գերատեսչությունում ընդգծում են, որ միգրացիոն պարեկության առաջնահերթ խնդիրն է օրենսդրության նորմերի բացատրումը և խախտումների կանխարգելումը։

 

Այնուամենայնիվ, գերատեսչությունում չեն բացատրել, թե ինչն է միգրացիոն հսկողության ուժեղացման նման միջոցների պատճառ դարձել։

 

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը սկսել է անօրինական ներգաղթյալների փնտրել մետրոյի կայարանների մոտ