Հակառակորդն այս գիշեր հայկական դիրքերին կրակել է ականանետից և նռնականետից

09:45 • 31.03.16

Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում,հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

 

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ), արևելյան ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

 

Հակառակորդն այս գիշեր հայկական դիրքերին կրակել է ականանետից և նռնականետից