ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Պալմիրայի շրջանում ԻՊ-ի օբյեկտների ոչնչացման կադրերը (տեսանյութեր)

15:25 • 31.03.16

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է Սիրիայում Պալմիրայի շրջանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման օբյեկտների ոչնչացման կադրերը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Կադրերում երևում է Պալմիրայի շրջանում ահաբեկիչների զրահապատ տեխնիկայի ոչնչացումը հակատանկային կառավարվող հրթիռով։ Բացի այդ, նկարահանված են ՌԴ ավիատիեզերական ուժերի օդային հարվածները քաղաքի հյուսիս-արևելքում գրոհայինների շենքի ուղղությամբ, պահեստամասերի պահեստի և նույն շրջանում ռազմամթերքի պահեստի ուղղությամբ հարվածը, ինչպես նաև Բիր Էլ Ջավաեդ բնակավայրի շրջանում ծայրահեղականների ռազմամթերքի ևս մի պահեստի ոչնչացումը:

 

Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը պատմել է, որ մարտի 7-27-ին ռուսական ավիացիան Պալմիրայի շրջանում մոտ 500 մարտական թռիչք է իրականացրել։

 

Հիշեցնենք, որ սիրիական բանակի հրամանատարությունը կիրակի օրը՝ մարտի 27-ին, պաշտոնապես հայտնել է ԻՊ-ի գրոհայիններից Պալմիրայի ազատագրման մասին՝ ազգային ավիացիայի և Ռուսաստանի օդուժի աջակցությամբ: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն են, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից:

 

 

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Պալմիրայի շրջանում ԻՊ-ի օբյեկտների ոչնչացման կադրերը (տեսանյութեր)