Ռուս սակրավորների առաջին խմբերը ժամանել են Սիրիա՝ Պալմիրան ականազերծելու համար

12:27 • 31.03.16

Պալմիրայի ականազերծման նպատակով ռուս սակրավորների առաջին ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

 

«Այսօր Ռուսաստանի զինված ուժերի հակաականային միջազգային կենտրոնի առաջին ստորաբաժանումները ժամանել են Սիրիական Արաբական Հանրապետության «Հմեյմիմ» ավիաբազա՝ հնագույն Պալմիրա քաղաքի պատմական հատվածի և կենսապահովման ենթակառուցվածքների օբյեկտների մարդասիրական ականազերծմանը մասնակցելու նպատակով»,- հայտարարել են մամուլի ծառայությունում:

 

Հիշեցնենք որ Սիրիայի կառավարական զորքերն օրերս վերականգնել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Ազատագրման գործողություններն ընթացել են ՌԴ ավիատիեզերական ուժերի աջակցությամբ: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն են, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից։

Ռուս սակրավորների առաջին խմբերը ժամանել են Սիրիա՝ Պալմիրան ականազերծելու համար