Կանադայի վարչապետը լուսանկարվել է «սիրամարգի» դիրքով (լուսանկարներ)

11:16 • 31.03.16

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար, որում ինքը գտնվում է յոգայի պրակտիկայում հայտնի «սիրամարգի» դիրքում:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, լուսանկարը նոր չէ. այն արվել է 2013թ., սակայն վարչապետը որոշել է տարիներ անց հրապարակել այն:

 

Լուսանկարը հատկապես դուր է եկել յոգայի մարզիչներին ու դրանով զբաղվողներին, ովքեր շտապել են սոցկայքերում կիսվել լուսանկարով: Ընդհանուր առմամբ, Տրյուդոյի լուսանկարով կիսվել է ավելի քան 4.500 մարդ:

 

Հայտնի է, որ Տրյուդոյի հայրը, ով պատկերված է ստորև ներկայացված լուսանկարում, ևս զբաղվել է յոգայով ու կարողացել է կանգնել «սիրամարգի» դիրքում: Հետաքրքրական է, որ վարչապետի կինը ևս սերտորեն կապված է յոգայի հետ։  


Canadian Prime Minister Justin Trudeau performs the tree pose with his wife, who is an instructor.

Կանադայի վարչապետը լուսանկարվել է «սիրամարգի» դիրքով (լուսանկարներ)