Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի քաղաքացիների վրա Սոմալիում երկրի դեսպանատան մոտ

08:37 • 31.03.16

Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի քաղաքացիների վրա Սոմալիում թուրքական դեսպանատան մոտակայքում, մահացել է 4 մարդ, փոխանցում է РИА Новости-ն։


«Զինված անձինք ավտոմեքենայով կրակ են բացել Թուրքիայից աշխատակիցների վրա, որոնք էլ մահացել են տեղում: Սոմալիի 2 քաղաքացիներ նույնպես մահացել են հրաձգության հետևանքով: Թուրք 4 աշխատակիցներ և 2 սոմալեցիներ վիրավորվել են»,- հայտնել է շրջանի ներկայացուցիչ Խոդան Ահմեդ Սալադը:
 

Հանցագործները լքել են դեպքի վայրը, նրանց դրդապատճառները հայտնի չեն: Իշխանություններն ուսումնասիրում են միջադեպի վայրը, փնտրում են մեղավորներին: Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:


 

Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի քաղաքացիների վրա Սոմալիում երկրի դեսպանատան մոտ