ՄԱԿ-ը 3 ամսում Սիրիայում 400.000 մարդու մարդասիրական օգնություն է հասցրել

16:31 • 31.03.16

ՄԱԿ-ը երեք ամիսների ընթացքում Սիրիայում մոտ 400 հազար մարդու մարդասիրական օգնություն է տրամադրել։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության՝ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը՝ Ժնևում կայացած նիստի ընթացքում։


Համաձայն հրապարակված տվյալների՝ հաջողվել է օգնություն հասցնել 399 հազար 452 կարիքավորի։

Նրանցից 199 հազար 425-ը բնակվում են դժվարհասանելի շրջաններում, իսկ 150 հազարը՝ շրջափակված բնակավայրերում։

 

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ը 3 ամսում 45 մարդասիրական ավտոշարասյուն է ուղարկել Սիրիա։ Այդ թիվն էապես աճել է երկրում հրադադարի ռեժիմի սահմանումից հետո։

ՄԱԿ-ը 3 ամսում Սիրիայում 400.000 մարդու մարդասիրական օգնություն է հասցրել