Եկատերինբուրգում «գողական հավաքի» ընթացքում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել, մեծ մասը՝ ադրբեջանցիներ
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մարտի 30-ի երեկոյան մոտ 250 մարդ է ձերբակալվել, որոնք, ենթադրաբար, մասնակցել են քրեական հեղինակությունների «հավաքին»։
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, ձերբակալվածների մեծամասնությունն ադրբեջանցիներ են։
Միջադեպով պայմանավորված՝ տեղեկացվել է Եկատերինբուրգում Ադրբեջանի հյուպատոսությունը։
Ադրբեջանցի դիվանագետների տվյալներով՝ ձերբակալվածներին շուտով ազատ են արձակել։
Vesti.az-ի տվյալներով՝ Եկատերինբուրգում մարտի 30-ին հավաքվել է մոտ 200 քրեական հեղինակություն՝ նշելու ոմն Աղայարի ծննդյան օրը։
Ենթադրաբար, այդ հավաքի ընթացքում Աղայարը պետք է իրեն շրջանում ադրբեջանական համայնքի «նայող» հռչակեր։










