«Ավրորա» համամարդկային շարժմանն է միացել Սերժ Թանկյանը (տեսանյութ)

12:21 • 01.04.16

«Ավրորա» համամարդկային շարժմանն է միացել նաև System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը, ով պատմում է մի խումբ մարդկանց մասին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլոց։ Այդ մասին հաղորդվում է «Ավրորա» մրցանակի Facebook-ի էջում:

 

‪«#‎Share4Aurora‬» նախագծի շրջանակում աշխարհասփյուռ հայերը ներկայացնում են մարդասիրության ոլորտի մերօրյա հերոսներին:


«Մարդիկ, որոնց գործն ապագայի հույս է ներշնչում մարդկությանը։ Հունական ափերի մոտ տասնյակ հազարավոր փախստականներ փախչում են պատերազմներից և իրենց հայրենիքի ավերածություններից: Եթե չլինեին այն մարդիկ, ովքեր ամեն օր հետևում են իրենց երկրի ափերին, այդ սարսափները կարող էին շարունակվել։ Առանց միջազգային օգնության՝ նրանք շտապում են ծով՝ փրկելու մարդկանց շրջված նավերից, ինչպես նաև սնունդ, ջուր ու վերմակներ են բաժանում նոր ժամանածներին։ Նրանց անձնուրաց քաջությունը թույլ է տվել հազարավոր մարդկանց մեկ քայլ ավելի մոտ լինել իրենց նոր կյանք ունենալու երազանքին։ Այդ իսկ պատճառով այս հերոսները ներկայացվել են «Ավրորա» մրցանակի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից տրվող և ի երախտիք նրանց փրկողների 1 մլն դոլար արժողությամբ մարդասիրական մրցանակին»,- ասում է Սերժ Թանկյանը տեսաուղերձում:

 

Տեսանյութում Թանկյանն առաջարկում է ավելի շատ տեղեկություններ ստանալ մրցանակի շնորհման արարողության մասին, որը տեղի է ունենալու Երևանում 2016 թվականի ապրիլի 24-ին:

 
#Share4Aurora | Սերժ Թանկյան

#AuroraPrize համամարդկային շարժմանն է միացել նաև Serj Tankian-ը, ով պատմում է մի խումբ մարդկանց մասին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլոց։ #Share4Aurora նախագծի շրջանակում աշխարհասփյուռ հայերը ներկայացնում են մարդասիրության ոլորտի մերօրյա հերոսներին:Կարդացե՛ք ավելին՝ www.auroraprize.com

Posted by 100 LIVES & Aurora Prize on Thursday, March 31, 2016

 

«Ավրորա» համամարդկային շարժմանն է միացել Սերժ Թանկյանը (տեսանյութ)