Բրյուսելի օդանավակայանը պատրաստ է մասամբ վերականգնել աշխատանքը
Ահաբեկչական հարձակումից տուժած Բրյուսելի օդանավակայանը պատրաստ է մասամբ վերականգնել աշխատանքը, հայտնել է ղեկավարությունը:
Սակայն օդանավակայանը կարող է սկսել ուղարկել և ընդունել չվերթներ ուրբաթ երեկոյից ոչ շուտ, ասվում է հայտարարությունում:
Զավենտեմ օդանավակայանը փակվել էր մարտի 22-ին, երբ մահապարտ ահաբեկիչները պայթուցիկներ էին գործարկել թռիչքների սրահում, գրում է BBC-ն:
Օդանավակայանի ղեկավար Առնո Ֆեյսթի խոսքով` տրանսպորտային հանգույցը կսկսի իր աշխատանքը դեռ միայն իր հզորության 20%-ով: Նրա խոսքով՝ ամիսներ կտևեն, նախքան օդանավակայանը կգործարկվի ամբողջ հզորությամբ։
Դեռևս օդանավակայանը կարող է սպասարկել ժամում ոչ ավելի քան 800 ուղևորի, ովքեր մեկնում են Բրյուսելից: Դա բավականին քիչ հոսք է Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի համար, որի ուղևորահոսքը կազմում է ժամում մոտ 5.000 մարդ։










