Ընտրողների ցուցակները մաքրելու ՀԱԿ-ի առաջարկը պետության վրա կնստի 2,3 միլիոն դոլարի անիմաստ վատնում. Դավիթ Հարությունյան

22:13 • 01.04.16

Ընտրացուցակների հետ կապված վրացական փորձով գնալը «4+4-4»-ի քննարկմանը ՀԱԿ-ի առաջարկն էր, որը  Դավիթ Հարությունյանը համարեց փողերի անիմաստ վատնում և պարապ զբաղմունք:


«Վրաստանի փորձը, որ մեջբերում եք յուրաքանչյուր ընտրողի ցուցակից մաքրելը արժեցել է  4,5 դոլար»,- ասաց Դավիթ Հարությունյանը,  իսկ   Լևոն Զուրաբյանը նկատեց՝ «մի տան վրա երևի  150 մարդ է գրանցված եղել»:


Ամեն դեպքում Դավիթ Հարությունյանը շարունակեց՝ ասելով.  «Հիմա, եթե  հավատանք այդ թվերին, Հայաստանում 500   հազար  մարդու տվյալ մաքրելը կարժենա   2, 3  միլիոն դոլար,   այդքան գումար պետք է  վատնենք  բացարձակապես անիմաստ զբաղմունքի վրա, որը վստահ չեմ, որ  ավելացնելու է  հանրային վստահությունը: Եթե լինեիք այդքան  հարուստ երկիր  բանուգործ չունենայինք,  կարող էինք վատնել: Ես առաջարկում եմ  կրկնակի  ստուգում մտցնել, ստուգելու էլեկտրոնային եղանակով»:


Ըստ Դավիթ Հարությունյանի՝  եթե անգամ որևէ անձ գա կեղծ անձնագրով, էլեկտրոնային համակարգի սարքը գրանցման փուլում  բոլորի համար տեսանելի կերպով դա ցույց կտա:


«Ես հակված եմ այս մոտեցմանը, քանի որ   դրա  դեպքում շատ դժվար կլինի հայտարարություններ անել, որ տեղի են ունեցել զանգվածային կեղծիքներ և այլն»,-ավելացրեց Դավիթ Հարությունյանը:


Նա նկատեց, որ ընտրությունների նկատմամբ վստահության ամրացման համար ԸՕ-ում արձանագրվել է մոտեցում, որ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության անդամների վստահված անձանց համար հատուկ տեղ է հատկացվում  կենտրոնում:«Որ հանկարծ չասեք՝ հարմար չի, լավ չի, հանձնաժողովների անդամների թիկունքները լայն են,»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը:


Նա դեմ է այն առաջարկին, որ  սահմանային հատումների վերաբերյալ հարցումներ անեն՝ պարզելու համար, թե անձը լքե՞լ է Հայաստանը, թե՝ ոչ: Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե ինչ-որ մեկն իր ընկերուհու հետ գնացել է Վրաստան, ապա որևէ մեկին  այն չի կարող  տրամադրվել, քանի որ սահմանային ծառայությունը սահմանային համակարգ է, իսկ Հայաստանը ոստիկանական պետություն չէ:  Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հենց այդպես էլ կա, ՀՀ- ն ոստիկանական պետություն է:  Այստեղ կրքերը բորբոքվեցին և լսվում էին՝  գնացեք արեք, ինչ եք ուզում մեզնից: Ըստ որում, քննարկումն այնքան բուռն էր անցնում, որ պարբերաբար առաջարկվում էր՝ «եկեք ութ հոգով չխոսենք, իրար չենք լսում»: Անգամ քննարկման մասնակիցները երբեմն-երբեմն մոռանում էին, թե ինչի վրա համաձայնության եկան, ինչի շուրջ՝ ոչ:Մասնավորապես, հասարակական սեկտորը ներկայացնող Լևոն Բարսեղյանը հարցրեց, թե ի վերջո, ինչպես պայմանավորվեցին՝ երկրից բացակայողների մասին հատուկ նշում անելու մասով, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց,՝«մի շարք նախապայմաններով, որ պատրաստ ենք  քննարկել»:


Մի  պոռթկում էլ եղավ այն ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ  սահմանադրական հանրաքվեի օրը, որտեղ եղել են ՀԱԿ-ից հանձնաժողովի նախագահներ, այնտեղ եղել է 40 տոկոս մասնակցություն, որտեղ, որ ՀՀԿ-ական՝ միջինացված 56:


«Ներկայացնում ես ինչ-որ անհայտ թվեր, հետո սկսում ես թեման զարգացնել»,- բարկացավ Դավիթ Հարությունյանը, ով ավելի ուշ բորբոքվեց Լևոն Զուրաբյանի այն ելույթից հետո, որ ընտրություններից ինը ամսի առաջ չի կարելի խաղի կանոններ փոխել: «Կա՞  ռեգլամենտ երբ եք ավարտելու Ձեր ձանձրալի ելույթը»,- Լևոն Զուրաբյանին հարցրեց նա:


Իսկ այդ երկխոսությանը  բոլոր կողմերից ընթացս քննարկվում էր, թե ինչ անեն ժամը ինն է, ընդամենը օրակարգի  երկրորդ հարցի վրա են, մանավանդ, որ քաղհասարակությունից ասում էին՝ մինչև չսպառենք,  գնալ չկա:


 

Ընտրողների ցուցակները մաքրելու ՀԱԿ-ի առաջարկը պետության վրա կնստի 2,3 միլիոն դոլարի անիմաստ վատնում. Դավիթ Հարությունյան