Կիպրոսի ափերի մոտ 27 ներգաղթյալ է փրկվել
Կիպրոսի առափնյա պահպանության իրականացրած փրկարարական գործողության արդյունքում հաջողվել է 27 մարդու փրկել աղետի ենթարկվող ձկնորսական նավակից։ Որոշ տվյալների համաձայն` նրանք բոլորը սիրիական ծագմամբ քաղաքացիներ են:
Լառնակայի փրկարարական գործողությունների համակարգման կենտրոնից հայտնել են, որ բոլոր փրկվածները ժամանել են Թուրքիայից, իսկ նշանակման վայրը Կիպրոսն է եղել, հայտնում է Вести-ն:
Աղետի մասին ազդանշանը ձկնորսական նավից, որը գտնվել է Ակամաս թերակղզուց 14 մղոն հեռավորության վրա, ստացվել է մարտի 31-ի երեկոյան:
Օգնության են հասել 2 փրկարար նավեր: 27 փրկվածների թվում եղել է 6 կին և 3 երեխա։










