Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ստանձնել է Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը

17:36 • 01.04.16

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ստանձնել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը:

 

Այդ մասին ասված է կուսակցության հայտարարությունում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայում պայթյունի զոհերի թիվը հասել է յոթի:

 

Պայթուցիկով լի մեքենան պայթեցվել է մարտի 31-ին, այն պահին, երբ մեքենայի մոտով անցնելիս է եղել ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուսը:

Պայթյունը տեղի է ունեցել մարդաշատ փողոցում, այդ պատճառով վիրավորների թվում կան խաղաղ բնակիչներ։

 

 

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը ստանձնել է Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը