Չինաստանի ղեկավարի պաշտոնանկության մասին անանուն նամակը խուճապի է մատնել Պեկինին

09:58 • 01.04.16

Որոշ ժամանակ առաջ չինական կայքերից մեկում հայտնվել էր այս երկրի համար սկանդալային բնույթի բաց նամակ, որի հեղինակը պահանջում էր երկրի ղեկավար Սի Ձինփինին հեռանալ պաշտոնից: Սկզբում համացանցի օգտատերերի մեծ մասը լուրջ չի վերաբերվել բավական ծավալուն նամակին։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, նամակի իսկությունը հաստատվել է, երբ երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել տասնյակ կասկածյալների` փորձելով պարզել նամակի հեղինակին: Բացի այդ, նրանք բերման են ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեկնաբանություն են թողել նամակի տակ:

 

«Սկզբում թվում էր, թե այս նամակն իրենից ոչինչ չի ներկայացնում, սակայն, դատելով իշխանությունների խուճապահար արձագանքից, այն բավական լուրջ կարևորություն ունի: Կասկածյալների «որսն» իրականացվում է ինչպես Չինաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- նշել է Չինաստանի քաղաքական հարցերով փորձագետ Բիլ Բիշոփը։

 

Չինաստանի ղեկավարի պաշտոնանկության մասին անանուն նամակը խուճապի է մատնել Պեկինին