Հայերի ջարդերը 100 տարի անց շարունակում են հետապնդել դրանք վերապրածներին. National Geographic (տեսանյութ)
National Geographic ամսագիրը YouTube-ի իր ալիքում տեսանյութով ներկայացրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածներից 5-ի պատմությունը։
«1915 թվականից սկսյալ՝ 500.000 հազարից մինչև 1.5 մլն էթնիկ հայեր սպանվեցին կամ աքսորվեցին իրենց հայրենի հողերից, որտեղ դարեր շարունակ խաղաղ ապրել էին թուրքերի հետ ...
Հայ վերապրողներից 5-ը պատմում են այն սարսափների մասին, որոնք տեսել են իրենց հայրենիքում, երբ դեռ երեխա էին, ու խոսում են այն մասին, թե ինչպիսին էր կյանքն իրենց համար՝ աքսորի մեջ»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։
National Geographic-ը շնորհակալություն է հայտնում 5 վերապրողներին՝ Վարազդատ Մանուկյանին, Մովսես Հանեշյանին, Մալաք Պապոյանին, Նեկտար Ալաթուզյանին ու Ֆարքհա Հակոբյանին՝ իրենց պատմությունները ներկայացնելու համար։










