Փարիզում պայթյուն է տեղի ունեցել շենքերից մեկում. պայթյունի պատճառը գազի արտահոսքն է (լրացված)
Փարիզի կենտրոնական մի քանի փողոցներից մարդկանց տարհանում են՝ քաղաքի կենտրոնում լսված պայթյունի պատճառով, հաղորդում է The Daily Mail-ը։
Ականատեսների հաղորդմամբ՝ ուժեղ պայթյուն է լսվել Փարիզի 6-րդ թաղամասում: Պայթյունը տեղի է ունեցել շենքերից մեկում։
Պայթյունի հետևանքով ավերվել է շենքի մի մասը:
Ոստիկանությունը հայտնել է, որ հինգ մարդ ստացել է թեթև վնասվածքներ: Գերատեսչությունը հաստատել է, որ ուժեղ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները:










