Պետրոզավոդսկում բակ մաքրողը կպայքարի քաղաքապետի պաշտոնի համար

15:26 • 01.04.16

Բակ մաքրող Սերգեյ Խոլոշենկոն առաջինն է հայտ ներկայացրել ռուսական Պետրոզավոդսկ քաղաքի քաղաքապետի մրցույթին մասնակցելու համար, հաղորդել է քաղխորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Խանցևիչը։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, 55-ամյա Խոլոշենկոն նախկինում աշխատել է քաղաքացիական պաշտպանության վարչությունում և Պետրոզավոդսկի արտակարգ իրավիճակների վարչությունում, ինչպես նաև «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունում։

 

Հայտերի ընդունումը կավարտվի ապրիլի 12-ին։ Դրանից հետո հանձնաժողովը ցանկից կընտրի երկու հավակնորդների ու կներկայացնի քաղաքային խորհրդին։

 

Թեկնածու կարող են դառնալ 21 տարեկանից բարձր քաղաքացիները՝ բացառությամբ նախկին քաղաքապետերի։

 

Ապրիլի 19-ին պատգամավորները քաղաքապետ կընտրեն։

 

2015 թվականի դեկտեմբերի 25-ին Պետրոզավոդսկում քվեարկել էին քաղաքի նախկին քաղաքապետ Գալինա Շիրշինայի լիազորությունները դադարեցնելու օգտին։

Պետրոզավոդսկում բակ մաքրողը կպայքարի քաղաքապետի պաշտոնի համար