Ականազերծվել է 1230 ական. սիրիական բանակը Պալմիրայի ականազերծման մասին հաշվետվություն է ներկայացրել

12:03 • 01.04.16

Սիրիական Պալմիրա քաղաքում, որն ազատագրվել է «Իսլամական պետություն» խմբավորումից, վնասազերծվել է պայթուցիկ սարքերի կեսը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` Սիրիայի ինժեներական զորքերի սպա Քասեն Շպիբին հղումով:

 

Մինչ ապրիլի 1-ը, նրա խոսքով, սակրավորներն ականազերծել են 1230 ական: Սպան նշել է, որ գլխավոր խնդիրը բնակելի տների ականազերծումն է, որոնցում ահաբեկիչները շահիդների գոտիներ և պայթուցիկներ են թողել:


«Մենք օգնություն ենք ակնկալում մեր ռուս գործընկերներից, որպեսզի հաղթահարենք դա»,- հավելել է պաշտոնյան:


Սիրիական բանակի ներկայացուցիչը նշել է նաև, որ գրոհայիններն ամբողջությամբ ականապատել են Պալմիրայի մուտքը: Ահաբեկիչներն այնտեղ փոս են փորել ասֆալտի մեջ, դրանցում ականներ դրել, իսկ հետո բետոնապատել: Այդ ամենը զինվորականները ստիպված են եղել պայթեցնել: Եղել են նաև ականներ, որոնք գրոհայինները հեռվից են պայթեցրել։
 

Ականազերծվել է 1230 ական. սիրիական բանակը Պալմիրայի ականազերծման մասին հաշվետվություն է ներկայացրել