Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

17:32 • 01.04.16

Թուրքիայի ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերին։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հարվածների թիրախում եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինապահեստներն ու քրդերի ապաստարանները։

 

Գործողությանը մասնակցել են F-16 և F-4 կործանիչները։

 

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը նաև հաղորդել է, որ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում շարունակվող ռազմական գործողության ընթացքում PKK-ի 24 զինյալ է սպանվել։

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում