ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինա այցելել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է մոտ ապագայում Ուկրաինա այցելել։ Այդ մասին գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ու պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման մասին, «ինչին կնպաստի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մոտալուտ այցն Ուկրաինա»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցում է միջուկային անվտանգությանը նվիրված վեհաժողովին։










